AEPLAC V ՓՈՒԼ

Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի 5-րդ փուլի ծրագիրը գործառնում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում, որոնք 1999 թ-ից կարգավորվում են Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ): Վերջին տարիներին ԳՀՀ պայմանադիր իրավահարաբերություն-ների շրջանակը հարստացվել է  Եվրոպական հարևանության քաղաքականությամբ (ԵՀՔ) և Արևելյան գործընկերություն (ԱԳ) նախաձեռնությամբ: 

AEPLAC-ի 5-րդ փուլի ընթացքում կենտրոնի ջանքերն ուղղված կլինեն ԵՄ և Հայաստանի միջև կնքված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված հայաստանյան կառույցների կարողությունների զարգացմանը: AEPLAC-ը V-ը կխթանի նաև հասարակության շրջանում Եվրոպական միության և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի լուսաբանումը' համագործակցելով Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. փետրվարի 4-6-ը Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC), Աջակցություն կառավարման և ղեկավարման բարելավմանը (SIGMA) և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) հետ համատեղ ջանքերով' ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի հետ համագործակցաբար կազմակերպեց ներածական դասընթաց հակակոռուպցիոն հարցերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ներկայացված աշխատակիցների, դասընթացավարների և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատակիցների ու մաքսային ծառայողների համար... Ավելին >>

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ ՈՐԱԿՅԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ

Ս.թ. փետրվարի 2-ին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի, Գերմանիայի չափագիտության ինստիտուտի (ԳՉԻ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համագործակցաբար կազմակերպեց սեմինար «Ճանապարհային քարտեզ որակյալ ենթակառուցվածքների բարեփոխման համար» թեմայով: Դասընթացին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Չափագիտության և Ստանդարտների ազգային ինստիտուտների, Հավատարմագրման գործակալության, Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս սեմինարը կարևոր քայլ էր որակյալ ենթակառուցվածքների բարեփոխման... Ավելին >>

ԵՐԵՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԵՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

2009թ. հոկտեմբերին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից  Երևանի բնակչության շրջանում իրականացվեց եվրոպական ինտեգրման վերաբերյալ իրազեկության հետազոտություն: Հետազոտության շնորհիվ բացահայտվեց եվրոպական ինտեգրման վերաբերյալ հանրության տեղեկացվածության մակարդակը, ներկայացվեցին եվրաինտեգրման գործընթացի հետ կապված մարդկանց մտավախություններն ու ակնկալիքները և մատնանշեց նրանց տեղեկատվական կարիքը: Հանրային իրազեկման մակարդակի որոշումից զատ, հետազոտությունը ներկայացրեց ԵՄ հետ կապված տարբեր հարցերի շուրջ հանրության կարծիքի փոփոխությունը նախկինում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա' ներառյալ AEPLAC-ի (2007թ.) և ԵՄ-ի (Eurobarometer 69 - 2008թ.) կողմից իրականացված հետազոտությունները:

Հետազոտությունը բաժանված է երեք հիմնական ոլորտների'... Ավելին >>