AEPLAC V ՓՈՒԼ

Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի 5-րդ փուլի ծրագիրը գործառնում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում, որոնք 1999 թ-ից կարգավորվում են Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ): Վերջին տարիներին ԳՀՀ պայմանադիր իրավահարաբերություն-ների շրջանակը հարստացվել է  Եվրոպական հարևանության քաղաքականությամբ (ԵՀՔ) և Արևելյան գործընկերություն (ԱԳ) նախաձեռնությամբ: 

AEPLAC-ի 5-րդ փուլի ընթացքում կենտրոնի ջանքերն ուղղված կլինեն ԵՄ և Հայաստանի միջև կնքված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված հայաստանյան կառույցների կարողությունների զարգացմանը: AEPLAC-ը V-ը կխթանի նաև հասարակության շրջանում Եվրոպական միության և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի լուսաբանումը' համագործակցելով Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ:

Պայմանադիր կազմակերպություններ

Պայմանադիր կազմակերպություններ

AEPLAC V փուլն իրականացվում է հետևյալ կազմակերպությունները ներառող կոնսորցիումի կողմից.

  • Ալտաիր ասեսորես - առաջատար ընկերություն (Իսպանիա)
  • Արևելք Արևմուտք խորհրդատվական ընկերություն
  • Եվրոպայի խորհրդատուների կազմակերպություն
  • Սոցիալական, իրավական և տնտեսական եվրոպական ծրագրեր (Լիտվա)
  • Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (Հայաստան)

Altair logo

Ալտաիր ասեսորեսը մասնավոր և պետական կառույցներին խորհրդատվության տրամադրման բնագավառում փորձառու, իսպանական առաջատար կազմակերպություն է իրավական, տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումներին ուղղված միջազգային տեխնիկական աջակցության տրամադրման ոլորտում:

Այլ ոլորտներին շարքում Ալտաիր ասեսորեսը  ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ԵՄ հարևանների և Կենտրոնական Ասիայի երկրներում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման մեջ: Միայն վերջերս կազմակերպությունը շահեց Ղրղզստնում Աջակցություն ԳՀՀ իրականացմանը (3-րդ փուլ) ընթացիկ ծրագիրը (2007թ-ից սկսած) և այժմ Ադրբեջանումիրականացնում է Աջակցություն ԳՀՀ իրականացմանը (2-րդ փուլ) ծրագիրը: Միաժամանակ, Ալտաիր ասեսորեսը, որպես առաջատար կազմակերպություն, իրականացրել է Քաղաքական և իրավական խորհրդատվության վրաց-եվրոպական կենտրոնի V և VI փուլի ծրագրերը: Հայաստանում Ալտաիրն իրականացրել է հետևյալ ծրագրերը.

  • Քաղաքական խորհրդատվություն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովինծրագիրը (2004-2005)
  • ԵՊՀ-ում Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադրում և մասնակցություն ԳՀՀ իրականացմանը (2004)
  • Աջակցություն Հայաստանում Twinning ծրագրի կառավարման գրասենյակի ձևավորմանը (2007-2008)

EWC logo

Արևելք Արևմուտք խորհրդատվական (EWC) ընկերությունը զգալի փորձ ունի միջազգային կառույցների կողմից ֆինանսավորված լայնածավալ տեխնիակական աջակցության և գնումների կատարման ծրագրերի ղեկավարման մեջ, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում: EWC-ն մասնագիտացած է Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի ղեկավարման մեջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են աջակցության համակարգումը,ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, եվրաինտեգրումը, հավասարակշռված Ֆինանսական կառավարումն ու գնումների իրականացումը:


ECO logo

Եվրոպայի խորհրդատուների կազմակերպությունը (ECO) պրոֆեսիոնալ և ճանաչված ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը մասնագիտացած է հանրային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծառայությունների մատուցման մեջ: 1992թ. հիմնադրումից ի վեր ECO-ն հաջողությամբ ծրագրեր է իրականացրել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Միջերկրածովյան երկրներում, Լատինական Ամերիկայում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև նոր անկախացած պետություններում: Նրա հաճախորդներն են մասնավոր և հանրային կազմակերպությունները, նախարարություններն ու պետական իշխանությունները: ECO-ն հայտնի է եվրոպական գործընկերների ցանցով և փորձագետների հսկա բանակով, որը պարբերաբար թարմացվում է Բրյուսելի իր կենտրոնակայանի կողմից:


ESTEP logo

Սոցիալական, իրավական և տնտեսական եվրոպական ծրագրեր (ESTEP) լիտվական առաջատար խորհրդատվական ընկերություն է, որը հանրային և մասնավոր կառույցներին աջակցում է եվրոպական միջամտության ծրագրերի մշակման և իրականացման գործում: ESTEP-ը Լիտվայի տնտեսական, սոցիալական և իրավական ոլորտների զարգացման նպատակով տրամադրում է խորհրդատվություն եվրոպական ֆինանսական աջակցության առավել արդյունավետ ուղիների հայտնաբերման շուրջ՝ կատարելով ծրագրերի նպատակահարմարության ուսումնասիրություններ, մշակելով ծրագրային փաստաթղթեր (բիզնես պլաններ, պայմանագրեր, շուկայի հետազոտություններ) իրականացնելով ծրագրի կառավարում և մոնիթորինգ, ԵՄ ու լիտվական կառույցներին աջակցելով ծրագրերի գնահատման ընթացքում և աշխատելով ԵՄ կառուցվածքային հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ծրագրերի հավանական, ժամանակավոր ու առկա գնահատման վրա:

ESTEP-ը անցումային երկրների կառույցներին ակտիվորեն փոխանցում է Լիտվայի և եվրոպական այլ երկրների լավագույն փորձը: Կազմակերպությունը Լիտվայի Հանրապետության նախաձեռնությամբ իրականացրել է «Երկարաժամկետ տեխնիկական աջակցություն Հայաստանին եվրոպական ինտեգրման ոլորտում» զարգացման և աջակցման ծրագիրը: ESTEP-ը, գործընկերների հետ համատեղ, հաջողությամբ իրականացրել է «Քաղաքական և իրավական խորհրդատվության վրաց-եվրոպական կենտրոնի V և VI փուլի» տեխնիկական աջակցության ծրագրերը: Գործընկերների հետ համատեղ ESTEP-ն իրականացնում է նաև «Քաղաքական և իրավական խորհրդատվության ուկրաինա-եվրոպական կենտրոնի IVփուլի» տեխնիկական աջակցության ծրագիրը:


ICHD logo

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) անկախ, շահույթ չհետապնդող գիտա-հետազոտական կազմակերպություն է, որը միտված է աջակցելու Հայաստանում հանրային քաղաքականության բարելավմանը՝ 21-րդ դարում Հայաստանի և Կովկասի առջև ծառացած տեղական և միջազգային ռազմավարական խնդիրների վերաբերյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականցման, ռազմավարությունների մշակման և վերլուծաբանների վերապատրաստման և հանրային կրթության կազմակերպման միջոցով: ՄԶՄԿ-ի գործունեությունը նպատակ ունի նպաստել ժողովրդավարության կայացմանը և քաղաքական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը, խթանել տարածաշրջանային համագործակցությունը, ձևավորել ապահով ներդրումների միջավայր և տեղական մասնավոր սեկտորի և միջազգային բիզնես համայնքի համար ապահովել համապատասխան պայմաններ Կովկասյան տարածաշրջանի տնտեսության զարգացմանը մասնակցություն ցուցաբերելու հարցում: