AEPLAC V ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
| Ծրագրի անվանումը: | Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն - փուլ V |
| Պայմանագրի համարը: | TACIS/2009/202089 |
| Երկիրը: | Հայաստան |
AEPLAC V-ը հետապնդում է երեք նպատակ, մասնավորապես'
- Նպատակ 1: Աջակցել Հայաստանի Հանարապետությանը' զարգացնելու հանրային կառավարման այն մարմինների կարողությունները, որոնք լիազորված են զբաղվելու ԵՄ ինտեգրման հարցերով' ԳՀՀ և ԵՀՔ իրականացման միջոցով;
- Նպատակ 2: Աջակցել նախօրոք ընտրված ՀՀ հանրային կառավարման մարմիններին աջակցող ԵՄ Խորհրդատվական խմբին' խորհրդատվություն տրամադրելու այդ մարմիններին ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման նպատակով;
- Նպատակ 3: Լուսաբանել ԵՄ-ը և բարձրացնել ԵՄ վերաբերյալ իրազեկությունը ամբողջ երկրում և հասարակության տարբեր հատվածների շրջանում:
Ծրագրի ավարտին ակնկալվող արդյունքներն են'
- ԵՀՔ գործողությունների ծրագիրն իրականացնելու' ՀՀ իշխանությունների կարողությունը զգալիորեն մեծացել է;
- ԵՀՔ գործիքների հետ աշխատելու կառավարչական կարողությունները զարգացել են և հանրային կառավարման լիազոր մարմիններում աշխատում են վերապատրաստված քաղաքացիական ծառայողներ, ովքեր տիրապետում են պլանավորելու, գերակայություններ սահմանելու, համակարգելու և վերահսկողություն իրականացնելու հմտությունների, ինչպես նաև ունակ են օրենսդրության վերլուծություն կատարել:
- ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմամբ զբաղվող հանրային կառավարման լիազոր մարմինների, ինչպես նաև ԵՄ արժեքների տարածման, Երևանում ու մարզերում ԵՄ լուսաբանման գործում զգալի դեր խաղացող շահագրգիռ կողմերի (համալսարանների, առևտրի պալատների, հետազոտական կենտրոնների, տեղեկատվական կենտրոնների) միջև հաստատվել են նոր և շահեկան համագործակցային հարաբերություններ:
- Երևանում և մարզերում ԵՄ վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածության մակարդակը ընդհանուր բնակչության և առանձին խմբերի' մասնավորապես գործարարների և որոշում ընդունողների շրջանում զգալիորեն աճել է:
AEPLAC V-ն իրականացնում է հետևյալ աշխատանքները'
- Գործողություն 1: Աջակցել Հայաստանին' զարգացնելու այն հանրային կառավարման մարմինների կարողությունները, որոնք լիազորված են զբաղվելու ԵՄ ինտեգրման հարցերով:
Այս գործողությունը կմշակվի և կիրականացվի ԵՄ խորհրդատվական խմբի հետ սերտ համագործակցությամբ: Մեկնարկային փուլում կատարված մանրակրկիտ վերլուծության (ինչպես նաև ԵՀ և այլ դոնորների կողմից նախկինում կատարված ուսումնասիրությունների) հիման վրա Խորհրդատուն կներկայացնի առաջարկություններ' ընտրված հանրային կառավարման մարմինների վերակազմավորման և կարողությունների զարգացման ուղիների և այդ մարմինների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման պլանի վերաբերյալ, որոնց նպատակն է ԵՄ ինտեգրման հարցերով զբաղվելու համար զարգացնել այդ մարմինների կարողությունները: ՀՀ կառավարության' բարեփոխումներ ծրագրելու և իրականացնելու ռազմավարական կարողությունները (այդ թվում, օգտագործելով նաև AEPLAC-ից մինչ այժմ ստացված աջակցությունը) մեծացնելու նպատակով' Խոհրդատուն, ՀՀ իշխանությունների և ԵՀ պատվիրակության հետ սերտ համագործակցությամբ և ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավարությամբ, կքննարկի ՀՀ վարչապետի աշխատակազմում վարչության կամ բաժնի, կամ անմիջապես վարչապետին զեկուցող միավորի ստեղծման հնարավորությունը: Խորհրդատուն կկազմակերպի դասընթացներ և/կամ ուսումնական այցելություններ' փորձելով վեր հանել ԵՀՔ կամ ԵՄ երկներում առկա համապատասխան փորձը և, որքան հնարավոր է հաճախ, կհաստատի համագործակցային հարաբերություններ ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի (օրինակ' Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի եվրոպական իրավունքնի ամբիոնի) և/կամ գործիքների' մասնավորապես TAIEX-ի և SIGMA-ի հետ: Խորհրդատուն նաև կնախանշի և կխրախուսի հնարավոր համագործակցային հարաբերությունների հաստատումը ԵՄ տարբեր հարցերով զբաղվող Հայաստանում գործող կառույցների միջև' ի հավելումն պաշտոնական կառույցների և հանրային կառավարման մարմինների, ինչպիսիք են Երևանի պետական համալսարանի Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնը (ԵԻԻԿ), Եվրոպական և Ֆրանսիական համալսարանները, առևտրի պալատները, ERIICTA-ն (ցուցակն ամբողջական չէ) :
- Գործողություն 2: ԵՄ լուսաբանում Երևանում և մարզերում:
Ծրագրի մեկնարկային փուլում Խորհրդատուն կմշակի աշխատանքային ծրագիր' Երևանում և մարզերում ԵՄ լուսաբանման ծավալը մեծացնելու նպատակով: Այս գործողությունը պետք է համաձայնեցվի ԵՄ խորհրդատվական խմբի և ԵՀ պատվիրակության հետ:
Այս աշխատանքային ծրագիրը կարող է հիմք ընդունել նախկինում Հայաստանում կատարված ուսումնասիրությունները' ներառելով Երևանում, ինչպես նաև մարզերում, ԵՄ տեղեկատվական կենտրոնների հիմնումը, ԵՄ լուսաբանմանը նվիրված միջոցառումների կազմակերպումը, տեղեկատվական նյութերի պատրաստումը և տարածումը, աջակցությունը գրադարաններին, և այլն: Ակնկալվում է, որ Խորհրդատուն կկատարի ԵՄ անդամ երկներում, հնարավոր է նաև ԵՄ անդամակցության թեկնածու կամ ԵՀՔ երկներում, այս ոլոտում առկա լավագույն փորձի և քաղված դասերի վերլուծություն:
- Գործողություն 3: ԵՄ խորհրդատվական խմբին ՙհատուկ՚ օժանդակության տրամադրում' ԵՄ խորհրդատվական խմբի հայցի և ԵՀ պատվիրակության հաստատման հիման վրա:
AEPLAC V-ի աշխատակազմը պետք է պատրաստ լինի արձագանքելու ԵՄ խորհրդատվական խմբի ներկայացրած' օժանդակության հնարավոր հայցերին, ինչպիսիք են, օրինակ, փորձագիտական կամ կազմակերպչական օժանդակության ցուցաբերումը միջոցառումների կամ դասընթացների կազմակերպման գործում: Օժանդակությունը կտրամադրվի Հայաստանում ԵՀ պատվիրակության հաստատման հիման վրա:
| Ծրագրի մեկնարկ' | ապրիլի 1, 2009 |
| Ծրագրի տևողությունը' | 24 ամիս |





This project is funded by the EU