AEPLAC V ՓՈՒԼ

Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի 5-րդ փուլի ծրագիրը գործառնում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում, որոնք 1999 թ-ից կարգավորվում են Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ): Վերջին տարիներին ԳՀՀ պայմանադիր իրավահարաբերություն-ների շրջանակը հարստացվել է  Եվրոպական հարևանության քաղաքականությամբ (ԵՀՔ) և Արևելյան գործընկերություն (ԱԳ) նախաձեռնությամբ: 

AEPLAC-ի 5-րդ փուլի ընթացքում կենտրոնի ջանքերն ուղղված կլինեն ԵՄ և Հայաստանի միջև կնքված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված հայաստանյան կառույցների կարողությունների զարգացմանը: AEPLAC-ը V-ը կխթանի նաև հասարակության շրջանում Եվրոպական միության և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի լուսաբանումը' համագործակցելով Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ:

Աշխատակազմ

 

Ալեքսեյ Սեկարև
AEPLAC-ի ղեկավար

Կրթություն
1979 և 1985թթ.,
ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան համալսարանը` ստանալով մագիստրոսի աստիճան' միջազգային առևտրի և անգլերեն լեզվի բնագավառում և տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան;
1990թ., ստացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ասոցիացված պրոֆեսորի կոչում տնտեսության բնագավառում;
1991-1993թթ., Ալեքսանդր ֆոն Հումբոլտի անվան թոշակակիր- հետազոտող Կոլոնի Արևելաեվրոպական և միջազգային ուսումնասիրությունների դաշնային ինստիտուտում (Գերմանիա):

Աշխատանքային փորձ
1993-2003թթ.,
պրն. Սեկարևը աշխատել է Մյունխենի Արևելաեվրոպական ուսումնասիրությունների  ինստիտուտում որպես գիտահետազոտող;
1997-1999թթ., եղել է Էկոնոմիկայի գծով ԵՄ փորձագետ UEPLAC-ում (Կիև);
2000-2008թթ., ղեկավարել է AEPLAC-ը (Երևան), TANCU-ն (Մոսկվա) և GEPLAC-ը (Թբիլիսի):

Լեզուների իմացություն
Տիրապետում է անգլերենին, գերմաներենին, ուկրաիներենին, ռուսերենին, և հաղորդակցվում է լեհերենով:

 

 

Պետրոս Դադայան
AEPLAC-ի ղեկավարի տեղակալ

Կրթություն
1983թ., պրն. Դադայանը ավարտել է Երևանի պետական համալսարանը' ստանալով մագիստրոսի աստիճան էկոնոմիկայի և մաթեմատիկայի բնագավառում:

Աշխատանքային փորձ
1993-1995թթ., պրն. Դադայանը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային քաղաքականության վարչության պետի պաշտոնը;
1995-1997թթ., նա եղել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը;
1997-1999թթ., նա զբաղեցրել է Արայ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը;
1999-2000թթ., պրն. Դադայանը ղեկավարել է ՀՀ կառավարության տնտեսական վարչությունը;
2000-2003թթ., նա եղել է AEPLAC-ի ղեկավարը' հայաստանյան կողմից;
2003-2007թթ., պրն. Դադայանը աշխատել է ՏԱՍԻՍ-ի տարբեր ծրագրերում;
2007-2009թթ., նա զբաղեցրել է «Արայ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը, Դուբայ, ԱՄԷ

Լեզուների իմացություն
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:




Կարեն Հովհաննիսյան
AEPLAC
-ի կարողությունների զարգացման գծով ավագ փորձագետ

Կրթություն
1996
թ.,
պրն. Հովհաննիսյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը' ստանալով բակալավրի աստիճան;
1999թ.,
նա ավարտել է Կենտրոնական Եվրոպայի համալսարանը (Բուդապեշտ, Հունգարիա)' ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան;
2003թ.,
պրն. Հովհաննիսյանը ավարտել է Սիենայի Համալսարանը (Իտալիա) և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

Աշխատանքային Փորձ
2001-2004թթ.
,
պրն. Հովհաննիսյանը աշխատել է BETA (Ստրասբուրգ, Ֆրանսիա), MERIT (Մաաստրիխտ, Հոլլանդիա), և ARC Systems Research Group (Վիեննա, Ավստրիա) հետազոտական կենտրոններում;
2004-2005թթ.,
նա աշխատել է Տրենտոյի համալսարանի (Իտալիա) հետազոտական կենտրոնում;
2005-2007թթ.,
նա դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և զբաղեցրել է CBRD-ի տնտեսագիտական հարցերով փորձագետի պաշտոնը;
2007-2009թթ.,
նա աշխատել է ՄԶՄԿ-ում' որպես Հայաստանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ծրագրի փորձագետ:

Լեզուների իմացություն
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներին:

 

 

Տիգրան Ճորոխյան
AEPLAC-ի ինստիտուցիոնալ գծով փորձագետ

Կրթություն
2001
և 2003թթ., պրն. Ճորոխյանը ավարտել է Երևանի պետական համալսարանը' ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան քաղաքագիտության բնագավառում;
2006թ., ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը (ՌՀՊՀ) և ստացել քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ
2003-2005
թթ., պրն Ճորոխյանն աշխատել է որպես ռեֆերենտ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում;
2004-2005թթ., նա ղեկավարել է Ազգային ժողովի նախագահին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժինը;
2006-2009թթ., պրն. Ճորոխյանը զբաղեցրել է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության երեխաների պաշտպանության (ԵՊ) ծրագրերի պատասխանատուի և ԵՊ մասնագետի պաշտոնները;
2005թ-ից դասախոսել է ՌՀՊՀ-ում (մինչև 2006թ.) և շարունակում է դասախոսել ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնում:

Լեզուների իմացություն
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին և հաղորդակցվում է ֆրանսերենով: 

   

Սերգեյ Վարդանյան
AEPLAC-ի ինստիտուցիոնալ զարգացման գծով փորձագետ

Կրթություն
2000
թ.,  ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուտետը և ստացել բակալավրի աստիճան;
2006
թ., ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը' ստանալով մագիստրոսի աստիճան;
2008
թ., ավարտել է Կեմբրիջի համալսարանի Ջաջ բիզնես դպրոցի բիզնեսի ղեկավարում և լիդերություն ծրագիրը:

Աշխատանքային փորձ
2007-2009
թթ., պրն. Վարդանյանը աշխատել է որպես իրավախորհրդատու ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ  իրականացվող Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրում (Էմերջինգ մարկետս գրուպ);
2006-2007
թթ., նա զբաղեցրել է Եվրոսետ Հայաստան/Վրաստան, բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ռուսական խոշորագույն ընկերության իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնը;
2004-2006
թթ., պրն. Վարդանյանը եղել է ավագ իրավախորհրդատու ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ-ում;
2003-2004
թթ., նա աշխատել է Գլոբալ վեբ աքսես ընկերությունում' որպես ԱՊՀ ներկայացուցիչ;
2002-2003
թթ.,  պրն. Վարդանյանը աշխատել է Զարգացման հայկական գործակալությունում' որպես վերլուծությունների մասնագետ;

Լեզուների իմացություն
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
                                                                                                        


  

Լոլիտա Ադիբեկյան
AEPLAC-ի օֆիս մենեջեր

Կրթություն 
1982թ
., ավարտել է Օտար լեզուների պետական ինստիտուտի անգլերեն լեզվի ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ
1984-1992
թթ., աշխատել է Ինտուրիստ Արմենիա հյուրանոցում' որպես գլխավոր ադմինիստրատոր և անձնագրային օպերատոր;
1992-2004
թթ., աշխատել է ԱՄՆ խաղաղության կորպուսում' որպես ադմինիստրատիվ օգնական, տնօրենի օգնական, պատասխանատու քարտուղար (ԱՄՆ դեսպանատան կողմից 5 անգամ պարգևատրվել է գերազանց աշխատանքի համար);
2006-2009թթ., աշխատել է որպես ադմինիստրատիվ օգնական և օֆիս մենեջերի օգնական ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված PA Government Consulting կազմակերպությունում:

Լեզուների իմացություն
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, հաղորդակցվում է ֆրանսերենով։ 

  

Նելլի Ոսկանյան
AEPLAC-ի ղեկավարի օգնական

Կրթություն
2009
թ., ավարտելով Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության բաժինը' ստացել է բակալավրի աստիճան;
2009
թ-ից սովորում է ԵՊՀ Ռոմանագերմանական Բանասիրության բաժնի մագիստրատուրայում:

Աշխատանքային փորձ
2009
թ., դասավանդել է անգլերեն լեզու Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:

Լեզուների իմացություն
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին: