AEPLAC-ի փորձագետը գործնական ուսուցում է իրականացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար Հայաստանի առևտրային քաղաքականության մասին զեկույցի մշակման գործում
Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների առևտրային քաղաքականությունների վերադիտարկման շրջանակներում ՀՀ կառավարությունը մշակել է առևտրային քաղաքականության մասին զեկույց: AEPLAC-ը, Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի հետ համատեղ աջակցություն տրամադրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը' զեկույցի պատրաստման նպատակով: Մասնավորապես, AEPLAC-ի փորձագետը 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գործնական ուսուցում է իրականացրել ԷՆ ԵՄ և միջազգային տնտեսական հարաբերությունների միջազգային տնտեսական հարաբերությունների բաժնի աշխատակազմի համար' Առևտրային քաղաքականության մասին զեկույցի մշակման և այն վերջնական տեսքի բերելու գործում: Նա նաև խորհրդատվություն է տրամադրել Էկոնոմիկայի նախարարությանը ԱՀԿ-ին ծանուցման մեխանիզմների զարգացման գործում:
Փորձագետի գործունեության արդյունքում ԱՀԿ առևտրային քաղաքականության վերադիտարկման շրջանակներում մշակվեց Հայաստանի կառավարության առևտրային քաղաքականության մասին զեկույցը' ընդգրկելով հետևյալ ոլորտները. առևտրային և տնտեսական քաղաքականության միջավայրը, առևտրային քաղաքականության շրջանակը և զարգացումները, առանձին ոլորտներում առևտրային քաղաքականությունները, համապատասխան / կարևոր համարվող առևտրային միջոցները, որոնք կապված են Հայաստանի ԱՀԿ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների հետ: ԵՄ խորհրդատվական խումբը, իր հերթին, անկախ փորձագիտական աջակցություն տրամադրեց զեկույցի մշակման հարցում' ապահովելով նրա համապատասխանությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ներկայացվող զեկույցների պահանջներին:





This project is funded by the EU