ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԳՈՐԻՍՈՒՄ
Ս.թ. մայիսի 27-ին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարանների և ԵՄ խորհրդատվական խմբի հետ համատեղ Գորիսի քաղաքապետարանի սրահում կազմակերպեց սեմինար «ԵՄ տարածաշրջանային քաղաքականությունը և տարածքային զարգացման գործիքները» թեմայով: Սեմինարին մասնակցեցին Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համայնքների տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ (հկ-ներ, սպառողական կոոպերատիվներ և այլն):
Սեմինարի նպատակն էր վերոնշյալ մարմինների ներկայացուցիչներին ներկայացնել ԵՄ տարածաշրջանների զարգացման քաղաքականություններն ու գործիքները Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների համատեքստում:
Չնայած որդեգրած ապակենտրոնացման քաղաքականությանը' Հայաստանի Հանրապետությունը, ունենալով մեծապես կենտրոնացված տեղեկատվական համակարգ և կրթական ենթակառուցվածքներ, դեռևս կարիք ունի մայրաքաղաքի և մարզերի միջև տեղեկատվության փոխանակման ակտիվացման, որի պակասը մեծացնում է հանրության տարբեր շրջաններում առկա իրազեկվածության ճեղքվածքը և զրկում բնակչությանը որոշումների ընդունմանը և տարածքային զարգացման ծրագրերին արդյունավետ մասնակցելու հնարավորությունից:
Առաջնորդվելով Գործընկերության և համագործակցության համաձայնագրով, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականությամբ և Արևելյան գործընկերության նախաձեռնությամբ' Եվրամիությունը տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերով աջակցում է հայաստանյան համայնքների սոցիալական զարգացմանը' նպաստելու մարզերի ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը ԵՄ փոխառելի օրինակով:
Տեղական ինքնակառավարման մարմինների, ներառյալ համայնքային և քաղաքացիական ծառայության ինստիտուտների կարողությունների հզորացումը, աջակցությունը գյուղատնտեսական ռազմավարության բարեփոխմանը, որը նպաստում է արտադրանքի որակի բարձրացմանը և խրախուսում բազմազանեցումը, ինչպես նաև խթանում արտահանումն ու նվազեցնում աղքատությունը, կազմում են ԵՄ-Հայաստան հարաբերությունների օրակարգի կարևոր մասը 1999թ-ից ի վեր:
Իրազեկման սեմինարի մասնակիցները, որոնք կազմում էին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ) որոշում կայացնողներն ու իրականացնողները, ինչպես նաև տեղական հկ-ների և այլ մարմինների ներկայացուցիչները, ձեռք բերեցին գիտելիքներ և տեղեկություններ Եվրամիության, ԵՄ-Հայաստան հարաբերությունների և դրանց զարգացման հնարավորությունների մասին: Հավելումն, սեմինարը մեծապես նպաստեց համայնքային մակարդակում առկա կարիքների վերհանմանը և քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների միջև հաղորդակցության բարելավմանը, որոնք իրենց հերթին կարևոր նախապայման են իրատեսական ՀՀ եվրաինտեգրման տեղեկատվական և հաղորդակցական ռազմավարության մշակման համար:
Սեմինարը երկրորդն էր նմանատիպ սեմինարների շարքում, որոնք ընդգրկում են ամբողջ Հայաստանի տարածքը: Երկիրը պայմանականորեն բաժանվել է երեք մասերի' Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային: Առաջին սեմինարը տեղի ունեցավ Վանաձորում հյուսիսային հատվածի համար, որը ներառում էր Տավուշի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերը: Կենտրոնական մասն ընդգրկում է Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերը և Երևանը, որտեղ և տեղի կունենա վերջին' երրորդ սեմինարը ս.թ. աշնանը:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ
2010 թ. ապրիլի 15-16-ը Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) ԵՄ խորհրդատվական խմբի հետ համատեղ և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կազմակերպեց առաջին երկօրյա աշխատանքային սեմինարը Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ:
Գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում Հայաստանը պարտավորություն է ստանձնել ապահովելու մտավոր սեփականության իրավունքների (ՄՍԻ) ԵՄ մակարդակին համարժեք պաշտպանություն: Չնայած այս ոլորտում ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման գործընթացում արձանագրված ձեռքբերումներին' Հայաստանը դեռևս թերանում է ՄՍԻ պաշտպանության գործում, հատկապես ներքին շուկայում կեղծարարության և հենության դեմ պայքարի հարցում: Միջազգային ուսումնասիրությունները, (օրինակ Համակարգչային ծրագրերի հենության վերաբերյալ 6-րդ գլոբալ տարեկան ուսումնասիրությունը), Հայաստանում բացահայտեցին ՄՍԻ պաշտպանության բավականին ցածր մակարդակ: Օրենքի կիրարկման համար պատասխանատու մարմինները (ոստիկանություն, դատարաններ), ինչպես նաև մաքսային համակարգն ու պետական կարգավորիչ այլ մարմիններ հիմնականում իներտ են ՄՍԻ պաշտպանության հարցում: Հետևաբար, Հայաստանում ՄՍԻ պաշտպանությանն ուղղված ջանքերը պետք է այնպես ուղղորդել, որպեսզի պետությունը լիարժեք կարողանա իրականացնել Գործընկերության և համագործակցության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և նախապատրաստվի ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցություններին:
ՄՍԻ վերաբերյալ սեմինարի մասնակիցները ներկայացնում էին շահագրգիռ կառույցների լայն շրջանակ հանրային և մասնավոր հատվածներից' խթանելով երկխոսությունը մասնավոր սեփականության իրավունքի գրանցման և պահպանման, վեճերի կարգավորման գործընթացի և դրա հայաստանյան փորձի, ՄՍ իրավունքի կիրարկման առանձին դեպքերի վերաբերյալ: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում կեղծարարության և հենության մակարդակի գնահատման արդյունքները' իրականացված անկախ հետազոտության հիման վրա: Հետազոտությունն իրականացվել էր AEPLAC-ի կողմից 2009թ. դեկտեմբեր - 2010թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում Մարդկային զարգացման միջազգային կենտրոն ՀԿ և ԵՄ խորհրդատվական խմբի հետ համագործակցաբար: Ենթադրվում է, որ հետազոտությունը մեծապես նպաստել է բոլոր շահագրգիռ կառույցների (գործադիր մարմիններ, իրավատերեր և նրանց ընկերակցություններ, ՀԿ-ներ, ակադեմիական և բիզնես շրջանակներ) իրազեկման մակարդակի բարձրացմանը' նպատակ ունենալով որակական նոր մակարդակի հասցնել ՄՍԻ պաշտպանությունը Հայաստանում:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Փետրվարի 19-ին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ Վանաձոր քաղաքում կազմակերպեց սեմինար «ԵՄ տարածաշրջանային քաղաքականությունը և տարածքային զարգացման գործիքները» թեմայով: Դասընթացին մասնակցեցին Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համայնքների տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ (հկ-ներ, սպառողական կոոպերատիվներ և այլն):
Սեմինարը նպատակ ուներ վերոնշյալ մարմինների ներկայացուցիչներին ներկայացնել ԵՄ կառույցների և նրա հիմնական քաղաքականությունների ընդհանուր նկարագիրը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների բնույթը' հատուկ շեշտադրում կատարելով տարածքային զարգացման գործիքների և տվյալ տարածաշրջանում դրանց հնարավոր կիրառելիության վրա:
Չնայած որդեգրած ապակենտրոնացման քաղաքականությանը' Հայաստանի Հանրապետությունը, ունենալով մեծապես կենտրոնացված տեղեկատվական համակարգ և կրթական ենթակառուցվածքներ, դեռևս կարիք ունի մայրաքաղաքի և մարզերի միջև տեղեկատվության փոխանակման ակտիվացման, որի պակասը մեծացնում է հանրության տարբեր շրջաններում առկա իրազեկվածության ճեղքվածքը և զրկում բնակչությանը որոշումների ընդունմանը և տարածքային զարգացման ծրագրերին արդյունավետ մասնակցելու հնարավորությունից:
Առաջնորդվելով Գործընկերության և համագործակցության համաձայնագրով, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականությամբ և Արևելյան գործընկերության նախաձեռնությամբ' Եվրամիությունը տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերով աջակցում է հայաստանյան համայնքների սոցիալական զարգացմանը' նպաստելու մարզերի ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը ԵՄ փոխառելի օրինակով:
Տեղական ինքնակառավարման մարմինների, ներառյալ համայնքային և քաղաքացիական ծառայության ինստիտուտների կարողությունների հզորացումը, աջակցությունը գյուղատնտեսական ռազմավարության բարեփոխմանը, որը նպաստում է արտադրանքի որակի բարձրացմանը և խրախուսում բազմազանեցումը, ինչպես նաև խթանում արտահանումն ու նվազեցնում աղքատությունը, կազմում են ԵՄ-Հայաստան հարաբերությունների օրակարգի կարևոր մասը 1999թ-ից ի վեր:
Իրազեկման սեմինարի մասնակիցները, որոնք կազմում էին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ) որոշում կայացնողներն ու իրականացնողները, ինչպես նաև տեղական հկ-ների և այլ մարմինների ներկայացուցիչները, գիտելիքներ և տեղեկություններ ձեռք բերեցին Եվրամիության, ԵՄ-Հայաստան հարաբերությունների և դրանց զարգացման հնարավորությունների մասին: Հավելումն, սեմինարը մեծապես նպաստեց համայնքային մակարդակում առկա կարիքների վերհանմանը և քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների միջև հաղորդակցության բարելավմանը, որոնք իրենց հերթին կարևոր նախապայման են իրատեսական ՀՀ եվրաինտեգրման տեղեկատվական և հաղորդակցական ռազմավարության մշակման համար:
Սեմինարը առաջինն էր նմանատիպ սեմինարների շարքում, որոնք առաջիկայում կընդգրկեն ամբողջ Հայաստանի տարածքը: Երկիրը պայմանականորեն բաժանվել է երեք մասերի' Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային: Հյուսիսային հատվածը ներառում է Տավուշի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերը: Կենտրոնական մասն ընդգրկում է Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերը և Երևանը, իսկ Վայոց ձորի և Սյունիքի մարզերը ընդգրկվել են Հարավային գոտում:
ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱՅՆՔԸ ՔՆՆԱՐԿԵՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Ս.թ. 13 նոյեմբերին Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC), ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԵՄ խորհրդատվական խմբի հետ համատեղ կազմակերպեց է սեմինար «Եվրամիության հետ առաջարկվող առևտրային շրջանակը» խորագրով:
Սեմինարի նպատակ ուներ իրազեկելու Հայաստանի բիզնես համայնքին նոր առևտրային հնարավորությունների վերաբերյալ, որոնք պայմանավորված են Արևելյան գործընկերություն նախաձեռնության և մասնավորապես' ԵՄ հետ ապագայում հնարավոր խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով առաջարկվող շրջանակով:
Սեմինարը լրացրեց հայաստանյան բիզնես համայնքի շրջանում առկա տեղեկատվության պակասը' կապված ԵՄ հետ առաջարկվող առևտրային շրջանակի մարտահրավերների և հնարավորությունների հետ: Այն նաև ծառայեց որպես հարթակ' ապահովելով Հայաստանի կառավարության և բիզնես համայնքի, ներառյալ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների միջև շփումը:
Սեմինարի ընթացքում ելույթով հանդես եկան Եվրամիության ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք՝ ներկայացնելով երկու կողմերի շահերն ու դրանց իրացման հնարավոր խոչընդոտները: Բիզնես համայնքի տեսակետը ներկայացրեց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միությունը:
AEPLAC-Ի ՍԵՄԻՆԱՐԸ «ԻՆՉՊԵ՞Ս ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ» ԽՈՐԱԳՐՈՎ
Հունիսի 12-ին Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր, եվրաանդամակցության ժամանակահատվածում Էստոնիայի կառավարության ԵՄ հաղորդակցության գծով վարչության պետ Հաննես Ռումմը Հայաստանում տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար վարեց սեմինար «Ինչպե՞ս լուսաբանել եվրոպական ինտեգրացիան. Լավագույն փորձը և լուծումները Հայաստանի համար» թեմայով: Սեմինարի ընթացքում պարոն Ռումմը ներկայացրեց ԵՄ տեղեկատվական ռազմավարությունների մշակման, հասարակության, ձեռնարկությունների, հկ-ների՝ ԵՄ հետ հաղորդակցման, ինչպես նաևԵՄ լուսաբանման նոր անդամակցած երկրների փորձը: Ներկայացումից հետո ծավալվեց բուռն քննարկում Հայաստանում ԵՄ լուսբանման խթանման և ԵՄ տեղեկատվական ռազմավարության հիմնատարրերի մշակման վերաբերյալ:
AEPLAC-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ Եւ ՄԱՐԶԻ ՀԿ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հունիսի 11-ին AEPLAC-ի ղեկավարի տեղակալ Քեյթ Կասեմեցը, Էստոնիայի խորհրդարանի ղեկավար Հաննես Ռումմը և AEPLAC-ի ինստիտուցիոնալ զարգացման գծով փորձագետ Տիգրան Ճորոխյանը այցելեցին Վանաձոր հանդիպելու հանրային կառավարման մարմինների և հկ-ների ներկայացուցիչների հետ: Մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի և մարզպետի խորհրդական Լևան Ասլանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզպետարանի և եվրոպական կառույցների հետ համագործակցության առկա փորձն, դրանց զարգացման հնարավորություններն ու եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման միջոցները: Որպես հիմնական խնդիրներ և՛ հկ-ների, և՛ պետական մարմնի ներկայացուցիչները նշեցին տեղեկատվական նյութերից օգտվելու նկատմամբ համայնքների թույլ հետաքրքրվածությունն ու պահանջը, ինչպես նաև համապատասխան տեղեկատվական նյութեր հայթայթման ու տարածման համար անհրաժեշտ ռեսուրսների ու կարողությունների պակասը: Առկա խնդիրներն ու առաջարկությունները տեղ կգտնեն Հայաստանի ԵՄ տեղեկատվական ռազմավարության մեջ, որը AEPLAC-ի աջակցությամբ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը 2010թ. հունվարին կներկայացնի հանրությանը:





This project is funded by the EU