ՀՀ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ Եւ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
AEPLAC-ը համագործակցում է Ազգային անվտանգության խորհրդի համակարգման ներքո գործող աշխատանքային խմբի հետ, որի առջև խնդիր է դրված մշակել Հայաստանի եվրաինտեգրման տեղեկատվական և հաղորդակցական ռազմավարությունը: Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ ս.թ. հունիսի 15-ին, որտեղ, ի թիվս այլ աշխատանքների, ձևավորվեց խմբի գործունեության ժամանակացույցը: AEPLAC-ի աջակցությունը աշխատանքային խմբի գործունեությանը կդրսևորվի Երևանի բնակիչների շրջանում ԵՄ և եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման հետազոտության իրականացմամբ և Հայաստանի եվրաինտեգրման տեղեկատվական և հաղորդակցական ռազմավարության կմախքի մշակմամբ, ինչպես նաև խթանելով ԵՄ լուսաբանումը, որը կապահովվի տեղեկատվական, կրթական և մոտիվացիոն միջոցառումների իրականացմամբ:
AEPLAC-ը կաջակցի հայաստանյան վարչակազմին' 2009թ. հոկտեմբերին Երևանի բնակիչների շրջանում իրականացնելով ներկայացուցչական հանրային իրազեկման հետազոտություն: Հետազոտությունը կբացահայտի եվրոպական ինտեգրման վերաբերյալ հանրության տեղեկացվածության մակարդակը, կներկայացնի գործընթացի հետ կապված մարդկանց մտավախություններն ու ակնկալիքները և կմատնանշի նրանց տեղեկատվական կարիքը:
Տեղեկատվական և հաղորդակցական ռազմավարությունը կունենա հետևյալ հիմնական խնդիրները.
- Հանրության շրջանում ԵՄ վերաբերյալ գիտելիքի ամրապնդում,
- Հայաստանում եվրաինտեգրման հետևանքների պարզաբանում,
- Եվրաինտեգրման նպատակով ՀՀ ջանքերի ներկայացում:
Ռազմավարությունը նախատեսում է աշխատանք երկու կատեգորիայի թիրախ խմբերի հետ՝ կարծիք ձևավորողներ և հատուկ տեղեկատվական կարիք ունեցող խմբեր: Առաջին թիրախ խումբը ներառում է քաղաքական կառույցները, զանգվածային լրատվամիջոցները, կրթական համակարգը, քաղաքացիական հասարակությունը և մասնավորապես հկ-ները, ակադեմիական և բիզնես համայնքները: Երկրորդ խումբը սովորաբար բաղկացած է լինում գյուղական համայնքների և տարեց բնակչությունից, որոնք տեղեկատվական տարածման այլընտրանքային մեխանիզմներ են պահանջում:





This project is funded by the EU