AEPLAC V ՓՈՒԼ

Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի 5-րդ փուլի ծրագիրը գործառնում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում, որոնք 1999 թ-ից կարգավորվում են Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ): Վերջին տարիներին ԳՀՀ պայմանադիր իրավահարաբերություն-ների շրջանակը հարստացվել է  Եվրոպական հարևանության քաղաքականությամբ (ԵՀՔ) և Արևելյան գործընկերություն (ԱԳ) նախաձեռնությամբ: 

AEPLAC-ի 5-րդ փուլի ընթացքում կենտրոնի ջանքերն ուղղված կլինեն ԵՄ և Հայաստանի միջև կնքված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված հայաստանյան կառույցների կարողությունների զարգացմանը: AEPLAC-ը V-ը կխթանի նաև հասարակության շրջանում Եվրոպական միության և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի լուսաբանումը' համագործակցելով Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ:

Նորություններ
2004-2008թթ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԵՄ հետ առևտրի ոլորտում առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացումը կարևոր հիմնահարց է, որը նաև Հայաստանի ու ԵՄ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցությունների բաղադրիչներից մեկն է: AEPLAC-ի և Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի կողմից 2010թ. փետրվար-մայիս ամիսներին իրականացված վիճակագրական վերլուծության հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանից արտահանվող այն արտադրանքները, որոնք մրցունակ են ԵՄ և համաշխարհային շուկաներում: Առաջնորդվելով ԵՄ-Հայաստան միջոցառումների ծրագրի 4.4.1. կետում նշված մոտեցմամբ' այս զեկույցն անդրադառնում է Հայաստանի արտահանմանը, որը ԵՄ-ում ներդաշնակեցված ոլորտ է, որտեղ կիրառվում են ընդհանուր տեխնիկական պահանջներ: Այդ արտադրանքներին վերաբերող Հայաստանի տեխնիկական պահանջները պետք է մոտարկվեն ԵՄ-ում կիրառվող ստանդարտներին, եթե կառավարությունը կորոշի առաջարկել և հետագայում բանակցել ԽՀԱԱՀ-ի մեջ դրանց ներառման վերաբերյալ:

Զեկույցը մատնանշում է այն արտադրանքներին, որոնք մրցունակ են եղել ԵՄ և համաշխարհային շուկաներում 2004-2008թթ.: Վերլուծության համաձայն, ԵՄ երկրների հետ առևտրում Հայաստանը համեմատական առավելություն (ՀԱ) է ունեցել «Մանածագործական իրեր» արտադրանքի խմբում' 96 անուն արտադրանքով, «Սարքեր և մեխանիկական սարքավորումներ» արտադրանքի խմբում' 38 անուն արտադրանքով, «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» արտադրանքի խմբում' 9 արտադրանքով, «Օպտիկական, լուսանկարչական, կինոմատոգրաֆիկ, չափագրական, ստուգիչ, կտրող, բժշկական կամ վիաբուժական գործիքներ; ժամացույցներ; երաժշտական գործիքներ, մասեր և պիտույքներ» արտադրանքի խմբում' 8 արտադրանքով և այլն: 2008թ.-ին հայկական 314 անուն արտադրանք համաշխարհային առևտրում ունեցել են համեմատական առավելություն: Սակայն, համաշխարհային առևտրում համեմատական առավելություն ունեցող հայկական 188 անուն արտադրանք կա´մ ԵՄ երկրների հետ առևտրում չեն ունեցել համեմատական առավելություն (50 դեպք), կա´մ էլ դրանք առհասարակ չեն արտահանվել ԵՄ երկրներ (138 դեպք): Այն արտադրանքները, որոնք հեռանկարային են դիտվել համաշխարհային առևտրի ոլորտում (տե'ս ամբողաջական ցանկը հավելվածում), ևս կարող են օրենսդրական մոտարկման առարկա լինել, քանզի ԵՄ հետ առևտրում համեմատական առավելության պակասի ամենահավանական պատճառներից մեկը առևտրի ոլորտում կանոնակարգիչ մոտարկման բացակայությունն է:

Այցելեք այստեղ լիարժեք զեկույցին ծանոթանալու համար:

<< Հետ